Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ազգային ինքնությունը` նորաձևության միջոցով

Ազգային ինքնությունը` նորաձևության միջոցով
26.12.2012 | 13:19

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը կազմակերպում է նորաձևության ներառական ցուցադրություն:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանի տեղեկացմամբ` միջոցառման ընթացքում «Նորաձևության ճանապարհ» ծրագրի հավաքածուն Բրիտանական խորհուրդը կնվիրաբերի Ժամանակակից արվեստի թանգարանին և կամփոփի ծրագրի արդյունքները:
Հիշեցնենք, որ «Նորաձևության ճանապարհ» ծրագիրը մեկնարկել է 2010-ին: Փոխայցելությունների ընթացքում հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողներն ուսումնասիրել են միմյանց երկրների մշակույթները և դրանց համադրման արդյունքում ստեղծել մեկ ընդհանուր հավաքածու: Մասնագետների բնորոշմամբ` Փարաջանովի ֆիլմերը, սոցիալական մարտահրավերները, բնության հմայքները, տարազները, եկեղեցական ճարտարապետությունն ու հոգևորականների վեղարները... մասնակիցների ոգեշնչման աղբյուրները տարբեր էին, բայց և փոխլրացնող:
Հավաքածուն ցուցադրվել է Հայաստանում և եվրոպական երկրներում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ